Մշակույթ 10:20 31/03/2021 Հայաստան

Համերգ՝ նվիրված Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ապրիլի 9-ին ժամը՝ 19:00-ին կկազմակերպեն համերգ՝ նվիրված Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Կհնչեն կոմպոզիտորի կամերային-գործիքային ստեղծագործությունները:

Համերգը կկայանա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: 

Ծրագրում. Կվարտետ N 1 (Երևանում կատարվում է առաջին անգամ)
Կվարտետ N 2
Անդանտե և Պրեստո (ջութակի և դաշնամուրի համար)
Արիա և Տոկկատ (ջութակի և դաշնամուրի համար)
Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 1 (Երևանում կատարվում է առաջին անգամ)
Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 2
Սերենադ (դաշնամուրի և շեփորի համար)

Կատարում են.
«Արս լունգա» դուետը. Ջ. Վարդանյան / դաշնամուր, Ա. Թալալյան / թավջութակ
Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս Յ. Դարյանը / ալտ
Երևանի Պետական Կոնսերվատորիայի Կամերային անսամբլի ֆակուլտետի ուսանողներ.
Ս. Օհանյանը / ջութակ
Ս. Լալայանը / ջութակ
Մ. Շահբազյանը / դաշնամուր
Ա. Պետրոսյանը / ջութակ
Մ. Մաճկալյանը / ջութակ
Շ. Ղուկասյանը / դաշնամուր
Խ. Անդրեասյանը / դաշնամուր
Ա. Պապանյանը / շեփոր

Համերգը իրականացվում է Կոմիտասի անվան Երևանի Պետական կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյանի շրջանակում

Ծրագրի նախաձեռնող և գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր գործիչ Արամ Թալալյանն է, համերգը կվարի արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Սահակյանը: 

Կոմպոզիտոր, մանկավարժ, նկարիչ Մարտիրոս Սարյանի որդի Ղազարոս Սարյանը  (1920-1998 թթ.) իր նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում: Նրա համադասարանցիներն են եղել Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը։ Դպրոցական տարիքից սկսված նրանց ընկերությունը շարունակվել է ողջ կյանքում, դառնալով «Հայկական Հզոր խմբակի» պատմություն։ Իր կրթությունը Ղազարոս Սարյանը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում կոմպոզիտորներ Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի ղեկավարությամբ, ապա 1934-1938 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, Վ. Շեբոլինի դասարանում։

1939 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, 1941–1945 թվականներին դարձել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Այստեղ էլ որպես հրետանա-գնդացրային № 7 զորագնդի լեյտենանտ նրան անվանել են Լազար՝ իր անվան ռուսերեն տարբերակով։ Արժանացել է «Մարտական վասակների համար» և «Մարտական Կարմիր դրոշ» մեդալների և Կարմիր աստղ շքանշանի։ Նաև ղեկավարել է զորագնդի ինքնագործունեությունը, բայան նվագել, գրել երգել։

Պատերազմի ավարտից հետո Ղ.Սարյանն ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, ուր ուսանել է Դմիտրի Կաբալևսկու, Դմիտրի Շոստակովիչի, Ա. Ալեքսանդրովի կոմպոզիցիայի մասնագիտական դասարաններում։ 1950 թվականին, ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան, երիտասարդ կոմպոզիտորը վերադարձել է Հայաստան և նույն թվականից սկզբում դասավանդել Երևանի կոնսերվատորիայում՝ գործիքագիտություն, ապա և մասնագիտական կոմպոզիցիա։

1955-1956 թվականներին Ղազարոս Սարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, իսկ 1960-1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Նրա գործունեությունն առանձնացել է պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման սկզբունքներով։ Իսկ 1986 թվից մինչև կյանքի ավարտը՝ 1998, եղել է ստեղծագործական ամբիոնի վարիչ։ Նրա ստեղծագործական դասարանում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել այսօր լայն ճանաչում ստացած կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, Արմենուհի Կարապետյանը և այլք։

1963-1967 թվականներին Ղազարոս Սարյանը, ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման և առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:27
Ադրբեջանը զենք և զինտեխնիկ տեղափոխող ինքնաթիռների 5 թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան. Սերգեյ Մելքոնյան
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է, որ Ադրբեջանն ուժեղացնում է Նախիջևանում տեղակայված ռազմական խմբավորումը։...
Աղբյուր` Panorama.am
13:25
Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։  «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են
«Ռուբեն Քոչարը կասկածներ ունի, որ Երվանդ Քոչարի թանգարանում կան ստեղծագործություններ, որոնք կեղծիք են»,- ասուլիսում ասաց փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
13:11
ՀԱՊԿ գոտում իրավիճակը պահանջում է հավաքական ուժերի վիճակի անաչառ գնահատում. Վիկտոր Խրենին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակի զարգացումը թելադրում է ՀԱՊԿ Հավաքական ուժերի վիճակի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում նոյեմբերի 20-ին` կեսօրից հետո, 21-ի գիշերը հնարավոր է, 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:26
Երվանդ Քոչարի թանգարանից նկարների անհետացման մասին մանրամասներ է ներկայացնում Ռուբեն Քոչարը
«Հայտնի արվեստագետ Երվանդ Քոչարի որդու՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի կողմից բացահայտվել են մի քանի դեպքեր կապված Քոչարի թանգարանի...
Աղբյուր` Panorama.am
12:18
Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա տոնակատարությունների համար կծախսի 549,7 մլն դրամ. Սուրեն Գրիգորյան
«Քանի դեռ կա միլիոն բառը, միշտ լրագրողները հոդված գրելու են ու քննադատելու են։ Եթե այն լինի 1 կամ 100 միլիոն, միանգամից դրամը փոխում եք...
Աղբյուր` Panorama.am
12:14
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այն շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն...
Աղբյուր` Panorama.am
11:56
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004-ին անհետացել են խիստ արժեքավոր գրեքեր. Դեմոյան
«2004 թ. ՀՑԹԻ ասպիրանտներ են հանդիսացել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը»:
Աղբյուր` Panorama.am
11:51
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի նախարար
«Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան
Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
11:14
Amnesty International-ը Վրաստանին կոչ է արել հարգել հավաքների ազատությունը
Մեկնաբանելով տեղեկությունները, ըստ որոնց Թբիլիսիում ոստիկանությունը ուժ է կիրառել բողոքի վրանային ճամբարը ցրելու համար՝ Amnesty International-ի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Բռնшպետները երբեք քաղբшնտարկյալներին ազատ չեն արձակում սեփական կամքով, պետք է ճնշում գործադրել
«Ադրբեջանն ապօրինաբար գերի է պահում շատ հայերի։ Նրանք ոչ մի հանցագործություն չեն կատարել, և կան Ղարաբաղից շատ հայտնի առաջնորդներ, որոնք ներկայումս Ադրբեջանում ճաղերի հետևում են»
Աղբյուր` Panorama.am
11:00
Հայաստանում երբևէ չի գրանցվել 3 իրար հետևող եռամսյակ, երբ հարկային հավաքագրումներն անընդմեջ 7 %-ից ցածր լինեն, ինչպես 2024-ին է. Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը վերլուծություն է հրապարակել, որում  գրում է. «Հանրային ֆինանսների...
Աղբյուր` Panorama.am
10:53
Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում առաջիկայում կլինեն պրեմիերաներ, իսկ մինչ այդ «Ոստրեն ու Մարգարիտը»՝ երևանյան բեմում
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արդեն պատրաստվում է ամանորյա ներկայացման. կրտսեր հանդիսատեսի համար Արեն Օսիպյանը...
Աղբյուր` Panorama.am
10:46
Հայաստանն արգելափակում է արցախյան ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի համար
Անցյալ շաբաթվա իմ հոդվածում ես քննադատել էի Հորդանանի կառավարությանը՝ Ադրբեջանի ճնշման տակ Արցախի մասին վավերագրական ֆիլմի առաջադրումը...
Աղբյուր` Panorama.am
10:31
Միակ միջոցը ուժի դիմաց հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն. Վ. Հովհաննիսանի զրույցը ԱԳ նախկին նախարարի հետ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը շարունակում է զրույցների շարքը մարդկանց հետ, ովքեր այսօրվա մեր...
Աղբյուր` Panorama.am
10:23
«Հրապարակ». ԲԴԽ-ի, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում Նիկոլ Փաշինյանի միջամտությունը հակասահմանադրական է
«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է, և...
Աղբյուր` Panorama.am
10:23
Հայաստանում մանկաբուժական կադրերի խնդիրը հատկապես սուր է մարզերում
ՀՀ-ում, ինչպես այլ երկրներում, նոյեմբերի 20-ը ավանդաբար նշվում է որպես մանկաբույժի միջազգային օր։
Աղբյուր` Panorama.am
10:00
Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, միջազգային կառույցների հայտարարությունները լուրջ հետևանք չեն ունենում. Աբրահամյան
«Եթե աշխարհաքաղաքական դերակատարների մոտեցումներում Արցախի հարցը զուտ շահարկումների և Ադրբեջանի վրա ազդելու ճնշման միջոց չէ, ապա դրա հետ կապված արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող»։
Աղբյուր` Panorama.am
09:57
Նոյեմբերի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 20-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 386.94 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Քաղաքական բնույթի խնդիրներ չեն եղել, սպորտը քաղաքականությունից դուրս է. Տիկնիզյանը՝ Պետրակովի մասին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է ուկրաինացի Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
09:42
UAZ-ն արգելափակվել է Արփա գետում
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերիի 20-ին, ժամը 01:34-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին.Մենուա Սողոմոնյան
«ՀայաՔվե» շարժման նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է. Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Cop 29-ին...
Աղբյուր` Panorama.am
09:32
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է,...
Աղբյուր` Panorama.am
09:30
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին։ Ռուսաստանն իր միջուկային դոկտրինում...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Արման Եղոյանը ինչու է թանկարժեք նվերներ ընդունել և ինչ նվերներ են դրանք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրեթե բոլոր ՔՊ-ականներն իրենց իրականացրած հեղափոխությունից անմիջապես հետո ձեռք բերեցին մեկ և...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանը նշանակվի, ապա կնշանակի, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ միասին, Նիկոլը հանձնում է սորոսականներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական «մատաղից» հետո Նիկոլ Փաշինյանը կանգնած է կադրային լուրջ խնդրի առջև՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան
12:57 20/11/2024

Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}