ՍԴ դատավորները հասկացել են, որ գործ ունեն քաղաքական դիակի հետ. Արգիշտի Կիվիրյան
«Տարածաշրջանում ապաշրջափակման հարցը գտնվում է Արևմուտքի և Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով, Մոսկվան ցանկանում է տարածաշրջանային այդ գործընթացները հասցնել ավարտին, քանի դեռ բայդենյան ԱՄՆ-ն տարածաշրջանում իրեն զգացնել չի տվել։
«Ստեղծված իրավիճակում մենք միայնակ չենք որոշում, թե ով է մեր թշնամին, իսկ ով ոչ։ Դրան հասնելու համար պիտի հզորանանք՝ վերականգնելով մեր բանակը և տնտեսությունը»,– ասաց նա։
Արգիշտի Կիվիրյանը նկատեց, որ Ադրբեջանի վերջին հայտարարությունը՝ կապված Շուշիում «Իսկանդերի» երկու հրթիռների կիրառման հետ, խոսում է այն մասին, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները լարվել են։
Անդրդադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը նա ասաց, որ եթե Փաշինյանը հնարավորություն ունենա խուսափել այդ ընտրություններից, ապա նա դա կանի։
«Միևնույն ժամանակ, եթե հետքայլ անի, դա նրա աջակիցների շրջանում կբերի դժգոհության մեծ ալիքի։ Ինքն անձամբ ոչ ոքի չի վստահում, այդ պատճառով ընկել է գյուղից գյուղ, որ անձամբ փորձի գնահատել իրավիճակը և հասկանա՝ ինչպիսի տրամադրվածություններ կան։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան՝ Նիկոլ Փաշինյանն ունի՞ աջակցություն, թե ոչ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ ՔՕ 300․1 հոդվածի հակասահմանադրական ճանաչելու ՍԴ որոշմանը, ապա վերլուծաբանը նկատեց՝ ՍԴ դատավորները հասկացել են, որ գործ ունեն քաղաքական դիակի հետ, մնում է հասկանալ՝ ով նրան կթաղի։
«ՍԴ նիկոլական դատավորներն էլ չուզեցին գնալ այլ քայլի, քանի որ հասկանում են, որ այդ ապօրինության մեջ չարժի մտնել։ Աննա Դանիբեկյանն ու դատախազները, ի տարբերություն ՍԴ դատավորների, լրիվ են թաթախված ապօրինությունների մեջ։ Հայ հասարակությունը տեսել է նրանց լկտի պահվածքը։ Նրանք փորձում են այլ ելքեր գտնել, բայց դա չկա։ Բոլոին է հայտնի՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
- ՍԴ-ն քննում է Քր.Օր-ի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը