Ալիևի կառավարության կողմից նոր սեքս-տեսանյութ է տարածվում, որի թիրախը ադրբեջանցի քննադատն է․ OC-Media
Հաղորդվում է, որ սոցցանցերում տարածվել է մասնավոր տեսանյութ, որում Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլիի դուստրն է։ OC-Media-ի հաղորդմամբ, սա ընդդիմադիր գործիչներին թիրախավորող սեքս-ժապավեններից մեկն է։
Հասանլին Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահն է և հանդես էր գալիս որպես գլխավոր ընդդիմության թեկնածու 2013-ի նախագահական ընտրություններում, իսկ պաշտոնական արդյունքները նրան երկրորդ տեղում դրեցին՝ 5,5%:
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա չորրորդ նման դեպքն է։ Թիրախում էր հայտնվել նաև Ալիևին քննադատող ադրբեջանցի բլոգերի քույրը, ինչպես նաև ֆեմինիստ ակտիվիստներն ու գրողները:
Կիրակի օրը Ֆեյսբուքում կատարած գրառման մեջ Հասանլին արտահոսքի մեջ մեղադրել է անվտանգության ծառայություններին և անձամբ նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ սա իր նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու համար է:
«Աղջիկս՝ Գյունել Հասանլին, 38 տարեկան է և ամուսնալուծվել է ավելի քան 10 տարի: Նա կարող է ունենալ իր անձնական կյանքը և նորից ամուսնանալ: Ոչ ոք, այդ թվում ես, չեմ կարող արգելել դա: Այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Անբարոյական է ներխուժել այլոց անձնական կյանքի գաղտնիություն, մոբիլիզացնել պետության անվտանգության ծառայությունները՝ այն որպես քաղաքական շանտաժի միջոց օգտագործելու համար», - գրել է Հասանլին: