Նախարար Հակոբ Արշակյանը հեռանում է պաշտոնից
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնում է, որ այսօր իր վերջին աշխատանքային օրն է այդ պաշտոնում:
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։
Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հակոբ Արշակյանը 2018 թվականի մայիսի 16-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ, 2018 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Փայլակ Ֆահրադյանի վրա Հակոբ Արշակյանի հարձակման տեսագրությունը
- «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր սատարումն է հայտնում Փայլակ Ֆահրադյանին
- Հակոբ Արշակյանը հենց այս պահին հրաժարական պիտի ներկայացնի
- «Նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իմ վրա». լրագրող Փայլակ Ֆահրադյան