Politico. «Ռուս հակերները» գողացել են Պետդեպարտամենտի հազարավոր էլեկտրոնային նամակները
Ենթադրաբար ռուսաստանցի հակերներն անցյալ տարի ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հազարավոր էլեկտրոնային փոստերի են մուտք ունեցել: «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է «Politico» թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
Ըստ թերթի, հակերները հասանելիություն են ունեցել պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական հարցերով, ինչպես նաև Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի բյուրոների էլեկտրոնային հասցեներին: Այս պահին, ըստ թերթի, հաստատված չէ, թե արդյո՞ք նրանք հասանելիություն են ունեցել գաղտնի տվյալներին: Հայտնի չէ նաև, թե արդյո՞ք այս հարձակումը SolarWinds կիբերհակերության մաս է կազմում, թե ոչ:
Հակերները 2020 թվականի դեկտեմբերին հարձակվել էին SolarWinds համակարգչային անվտանգության ընկերության հաճախորդների վրա: ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրեց հարձակմանը մասնակցության մեջ: Վաշինգտոնը հայտարարել էր, որ հարձակման նպատակը, որն ուղղված էր ԱՄՆ պետական գործակալություններին, հետախուզական տեղեկատվություն ստանալն էր, սակայն հարձակման կազմակերպիչները «զգայուն տեղեկատվություն» չեն ստացել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան ներգրավված չէ կիբերհարձակումների մեջ: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նույնպես ասել է, որ ամերիկյան դաշնային գործակալությունների դեմ հաքերային զանգվածային հարձակման մեջ Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ մեղադրանքները անհիմն են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան