Դավիթ Բեկում ականի պայթյունից տուժել է հովիվը
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի բնակիչը մարտի 29-ին ականի պայթյունից վնասվածքներ է ստացել: Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը Panorama.am-ին պատմեց, որ ականի պայթյունից տուծաժ բնակիչը հովիվ է, սահմանին անասուններին է արածացնելիս եղել։
«Անասունը գնացել է, հովիվն էլ հետևից: Կենդանին պայթել է ականի վրա, ինքն էլ վնասվածք ստացել: Հովիվի վիճակը նորմալ է»,- նշեց նա:
Բենիամին Պողոսյանն ասաց, որ սա պատերազմից հետո առաջին դեպքն է, հնարավոր է նմանատիպ դեպքեր լինեն, ամեն դեպքում պետք է զգույշ լինել:
Դավիթ Բեկ համայնքի ղեկավարը միևնույն ժամանակ հավելեց, ականազերծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Բ. Պողոսյանի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ Դավիթ Բեկից գնացողներ եկել են, սակայն մեծ թիվ չեն կազմում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում տրակտորով ականի վրա պայթել է քաղաքացի
- Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ականի պայթյուն է եղել