Հովակիմ Զաքարյան. Կրթության ու գիտության ցածր որակի պատճառը շենքերի մեջ չէ
Բուհերի շենքերը վաճառելու ու ակադեմիական քաղաք կառուցելու մտադրության մասին Փաշինյանի՝ Արմավիրում հնչեցրած հայտարարությունը պարզվում է՝ լուրջ է։
Փաշինյանի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այդ հայտարարությունը պետք է դիտարկել օրեր առաջ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքով նախատեսված «ոլորտի ամբողջական բարեփոխման տեսակետից»։
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշում է, իր համար անսհասկանալի է թե ինչ նպատակ է հետապնդում ակադեմիական քաղաք ունենալը։
«Կրթության ու գիտության ցածր որակի պատճառը շենքերի մեջ չէ, այլ ցածր ֆինանսավորման ու վատ կառավարման մեջ է։ Եթե կառավարությունը ունի հետազոտություն, վերլուծական աշխատանք, որտեղ հստակ ապացուցվում է, որ քաղաքից դուրս նոր համալսարաններ կառուցելը էապես փոխելու է ոլորտի վիճակը, ես շատ կուզեմ, որ դա հրապարակեն և իմ նման մարդիկ ծանոթանան իրենց վերլուծությունների հետ»,- ընդգծում է նա։
Գիտնականը համոզված է, որ հակառակ դեպքում, սա շատ նման է արտասահմանյան ինչ-որ մոդել կրկնօրինակելուն։
«Անենք այնպես, ինչպես ԱՄՆ-ում է ու կստանանք լավ արդյունքներ։ Բայց այդպես չի լինում։ Ավելին, ես վստահ եմ, որ նման քաղաք կամ ավան կառուցելու համար ահռելի մեծ ֆինանսական և մարդկային ռեսուրս է պետք, որը ԲՈՒՀ-ի շենքերի վաճառքով հնարավոր չի լինի ստանալ»,- ասում է նա։
Հարությունյանի գրառման ներքո քաղաքացիների թողած արձագանքներն էլ վատատաեսական են ու բացասական։
«Ձեր օրենքը բացարձակ փակուղի է և գիտության, և կրթության համար, բազմաթիվ բովանդակային քննադատությանը ստացել ենք զրո արձագանք: Իսկ շենքը փոխելով, այն էլ այս անտրամաբանական տարբերակով, ուղղակի կոչնչացնեք այն բեկորները, որ դեռ կան: Ուղղակի սարսափում եմ այն մտքից, որ այս ամենի անողը դուք եք: Ուղղակի սարսափելի է: Ոնց որ վատ երազ լինեք»,- նշել է օգտատերերից մեկը։
Ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն.
«Կը մտածեմ, որ այժմ առաջնային հարցը ոչ թէ ակադեմիական քաղաքի գաղափարն է, այլ ինչպէս կարելի է Սիւնիքը ու Արցախի մնացած մասը դառցնել մի հզօր ամրոցի»։
«Պարոն Հարությունյան, այս պահին շատ բաներ ունեք մտածելու, կարծում եմ՝ դա երկրորդական գաղափար է, մի երկրում, որտեղ ուսուցիչն ու դասախոսը կոպեկներով են ապրում, չարժե մտածել ակադեմիական քաղաքի մասին»։
«Ի սեր Աֆրոդիտեի…
էդ ծրագրի միայն համալսարանների շենքերը վաճառելու մասն է բարեխիղճ իրականացվելու»։
«Իսկ ինչո՞ւ չի կարելի էդ քաղաքը հիմա էլ ստեղծել, սկսել մասնավոր բուհերից, հարկային արտոնություններ տրամադրեք, թող գնան ինչ-որ մի վայրում գործունեություն ծավալեն։ Պետական բուհերին դեռ մի կպեք, տեսեք՝ մնացածը ոնց են աշխատում, կամաց, կամաց»։
«Մեծ հաշվով անհասկանալի է ի՞նչ է գրված։ Ցավալի է, որ շենքերը վաճառելու «բարեփոխման» թեման ոչ միայն չփակվեց, այլ շարունակվում է որպես բարեփոխում ներկայացվել։ Սակայն ավելի ցավալի է յոթ հարյուրից ավել հավանողներին այստեղ տեսնել...»։
«30 տարում պետությունը մի աշխատող գործարան չի հիմնել, մի հյուսիս֊հարավից 7%֊ը հազիվ վատ բետոն արվեց։ Ես որպես ՀՀ քաղաքացի, վստահ չեմ, որ էդ քաղաքը կկառուցվի։ Իսկ այս նկարը դրա ապացույցն է, մասնագիտության բերումով, նման դպրոցների շատ եմ հանդիպել։
Կարճ ասած, պետության հանդեպ վստահությունը 0,000001% ա։ Նախ աշխատեք վստահություն ձեռք բերելու վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Գալոյան. Տեսեք, թե ինչ հարկեր են մուծում բուհերը
- «Ժողովուրդ». Ինչ է բուհերի խոշորացման մոտեցումը և ինչ է սպասվում
- «Ժողովուրդ». ԵՊՀ-ում և այլ բուհերում անձնական օգտագործման ռեկտորներ ունենալու միտքը հանգիստ չի տալիս իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան