Հինգ օր ՔԿ-ում՝ ԱԱԾ փոխտնօրեն դառնալու ճանապարհին
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 31-ին ազատել է ՔԿ նախագահի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Վերջինն այդ պաշտոնում նշանակվել էր մարտի 26-ին։
Մամուլը գրել էր, որ Սիմոնյանը շուտով ԱԱԾ-ում պաշտոն է ստանալու։
Փաշինյանի որոշումից քիչ անց ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակվել է hրամանագիրը Սիմոնյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին։
Հիշեցնենք, որ նույն այս սցենարով ԱԱԾ տնօրեն դարձավ նաև Արգիշտի Քյարամյանը, ով այս պահին ՔԿ նախագահի տեղակալներից մեկն է։
Քյարամյանը 2020-ի մայիսի 4-ին նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, մայիսի 5-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, հունիսի 8-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան