ԱՄՆ-ում յոթ տարեկան տղան մեղադրվում է երրորդ աստիճանի բռնաբարության մեջ
Նյու Յորքի նահանգում յոթնամյա երեխան մեղադրվել է Գոհաբանության օրը բռնաբարություն կատարելու մեջ:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է WWNY տեղական ռադիոկայանը:
Ոստիկանությունը չի հրապարակել դեպքի մանրամասները, սակայն նշել է, որ տղային մեղադրանք է առաջադրվել մարտի 23-ին երրորդ աստիճանի բռնաբարություն կատարելու համար:
Գործը քննելու է ընտանեկան դատարանը: Քննությունը շարունակվում է:
Փաստաբան Էնթոնի Մարկոնին, որը մասնագիտանում է երիտասարդներին պաշտպանելու քրեական գործերով, մեղադրանքներն անհեթեթ է որակել, քանի որ այդ տարիքի երեխան չէր կարող հասկանալ, թե ինչ է անում:
«Նրանք պետք է ապացուցեն, որ նա իրոք ֆիզիկապես դա արել է: Ինձ թվում է, որ դա գրեթե անհնար է»,- բացատրել է փաստաբանը: