Ալիև․ Զանգեզուրը թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Զանգեզուրի հետ կապված պահանջներ է ներկայացրել՝ այն անվանելով «Ադրբեջանի հինավուրց հող»:
Նրա խոսքով՝ ներկայումս «ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված»:
«Այժմ Ադրբեջանի հինավուրց հողը՝ Զանգեզուրը, թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի: Քանի որ տրանսպորտային, հաղորդակցական, ենթակառուցվածքային նախագծերը, որոնք անցնում են Զանգեզուրով, կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»,- ասել է Ալիևը` ելույթ ունենալով Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Ալիևը նաև ասել է ՝ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն չունի իր դաշնակից Ռուսաստանի հետ, նա հայտարարել է, որ «այդ կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաև հարևան Իրանի հետ: Նախիջևանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել»:
Ալիևը նշել է, որ Նախիջեւանի միջոցով կստեղծվի տրանսպորտային նոր միջանցք, որը Թուրքիան, Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի հետ:
«Ադրբեջանն արդեն տվել է այդ աշխատանքի մեկնարկը: Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այս հնարավորություններից»:
Նրա խոսքով՝ «այժմ չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային միավոր»: «Ադրբեջանը լուծել է այս հարցը, հասել է պատմական հաղթանակի և սկսել է վերականգնման աշխատանքները ավերված տարածքներում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան