Ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո նստեիք․ Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը որոշակի առաջարկություններով խմբագրելով, իսկ քննիչն էլ՝ առանց իմանալու, թե ով է Աննա Վարդապետյանը, նրան է ուղարկել Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները Կենտրոնական Բանկից աջակցություն ստանալու համար…
Այլ բան չունեմ ասելու, քան ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո՝ նստեիք…
Կից՝ Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթը, pdf տարբերակն ըստ պահանջի…»։
Նա կից նաև հրապարակել է քրեական գործ հարուցելու մասին ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտի առաջին բաժնի պետի ՊԺԿ, կապիտան Ռ․ Մարկոսյանի 29 էջանոց պարզաբանումը։
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Անվավեր ճանաչվեց Գարիկ Սարգսյանի ապօրինի որոշումը
- Ամրամ Մակինյանն ԱԱԾ-ում ներկայացրել է Փաշինյան-Վարդապետյան «հանցախմբի» հանցախմբի բացահայտման իր պլանավորած քայլերը,
- Փաստաբան Ամրամ Մակինյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի