Այս երկրում մանկավարժներին վերաբերում են որպես կաշառակերների․ Աննա Մանուկյան
«Վերջին երկու օրերին թեման բավականին լուսաբանվել է և իրավասու մարմինը վարչական շրջանի աշխատակազմն ի դեմս վարչական շրջանի ղեկավարի իր տեսակետը մանրամասն ներկայացրել է»,- քաղաքապետարանի շենքի դիմաց, որտեղ ընթանում է բողոքի ակցիա ՝ հաջակցություն 133 մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանի,որին վարչական շրջանի ղեկավարն ազատել է պաշտոնից, լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով ՝ վրաչական շրջանի ղեկավարի պարզաբանումներն ու հիմքերը շատ հստակ են։
«Վարչական շրջանի ղեկավարի հիմնավորման համաձայն՝ տիկին Մանուկյանը ժամանակավորապես իրեն վստահված պարտականությունները պատշաճ չի կատարել։ այստեղ մնացած էմոցիոնալ հարությունները եկեք թողնենք մի կողմ։ Այստեղ խոսք գնաց երեք անչափահաս երեխաներ, ամուսինը նաև անհետ կորած է, կարծեմ վարչական շրջանի ղեկավարի կողմից առաջարկ է եղել այլ պաշտոն զբաղեցնելու»,-ասաց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է 11 երեխաներին, որոնք ըստ տեղեկության , անօրինանակ են հաճախել մանկապարտեզ։
«Միգուցե հարց տանք հարգարժան քաղաքացիներին,այլ երեխաներ հերթագրման կարգի խախտման հետևանքով դուրս են մնացել մանկապարտեզից, նրանց իրավունքները ո՞վ պետք է ներկայացնի։ Գիտենք, որ կա հերթագրման խախտում և գիտենք, որ երկու երեխա ընդհանրապես գրանցված չի եղել»,-ասաց Կարապետյանը։
Դաստիարակ Աննա Մանուկյանն ընդհատեց քաղաքապետարանի մամուլի խոսնակին և ասաց,թե ովքեր են եղել նշված երկու երեխաները։ Նրա խոսքով ՝ նրանք աշխատակիցների երեխաներն են, որոնք շաբաթական մեկ օր են գալիս ծնողի հետ աշխատավայր, քանի որ այդ օրը պահող չունեն։
«Մեկը հաշվետարի երեխան է, որը գալիս է միայն չորեքշաբթի օրերը։ Երեխաները սնունդից չեն օգտվում։ Ինչ է հանցագործությո՞ւն են անում աշխատողները»,-ասաց նա և անդրադարձավ վարչական շրջանի ղեկավարի այն հայտարարությանը, թե տնօրենի ազգականներն են աշխատում մանկապարտեզում։
«Ես տնօրենի քույրն եմ, աշխատում եմ 12 տարի այդ մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Քույրս՝ Ժաննան, երեք տարի է ինչ տնօրեն է։ Ինչ է տնօրեն , որ դարձավ ինձ պետք է ազատե՞ր աշխատանքից։ Ինչ է,որ տնօրենն եկել է իմ քույրը, ես դիմում գրեմ դուրս գա՞մ»,-վրդոված ասաց Աննա Մանուկյանը ու հավելեց․ «Ես ազատվելու եմ աշխատանքից, ոչ թե նրա համար, որ իմ քրոջն են ազատում, ես վստահ եմ նրան կվերականգնեն, այլ նրա համար, որ այս երկրում մանկավարժներին վերաբերում են որպես կաշառակերների։ Ես դրա համար կհեռանամ աշխատանքից»։