Բոլորիս պարտքն է տեր կանգնել և արժանի լինել Արկադի Տեր-Թադևոսյանի թողած ժառանգությանը․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ցավակել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ.
«Խոր ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է հայ ազգի ականավոր ռազմական գործիչ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Արկադի Տեր-Թադևոսյանի հաղթական կերպարը և թողած ժառանգությունն անգնահատելի են ժամանակակից հայ մարդու հոգեկերտվածքի, մտածելակերպի և ձգտումների ձևավորման առումով: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կերտած Արցախյան գոյամարտի պատմությունը նշանավորվում է հատկապես հայկական Շուշի բերդաքաղաքի ազատագրմամբ․ լեգենդար գեներալի գլխավորությամբ թշնամու նկատմամբ տարած հաղթանակը շարունակելու է ապրել սերունդների գիտակցության մեջ՝ սնուցելով նաև վաղվա հաղթանակների զարկերակը։
«Հայրենիք» կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ամբողջ հայությանը, Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամներին և զինակից ընկերներին։ Բոլորիս պարտքն է տեր կանգնել և արժանի լինել լեգենդար հրամանատարի թողած ժառանգությանը․ Շուշին պե՛տք է շարունակի հայկական հետագիծը։
Ձեր գործը կիսատ չի՛ մնալու, պարո՛ն գեներալ»։
Հարակից հրապարակումներ`
- Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ․ Բակո Սահակյան
- Կոմանդոսն իր ծանրակշիռ ավանդն ունեցավ Արցախի ազատագրման պայքարում․ Վիտալի Բալասանյան
- Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին. Սերժ Սարգսյան
- Վազգեն Մանուկյան. Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին
- Մահացել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը