
Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ․ Բակո Սահակյան
Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ վշտով ընդունեցի Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան լուրը:
Անգնահատելի է նրա ավանդը հայոց պետականության և պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում:
Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ: Այն միշտ վառ կմնա մեր սրտերում:
Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում հերոսի ընտանիքին ու հարազատներին, ընկերներին և մեր ողջ ժողովրդին»։
Հարակից հրապարակումներ`
- Չէի կարող պատկերացնել, որ հեռախոսով արված այդ սիրողական տեսանյութը կդառնա վերջինը․ Լապշինը՝ Կոմանդոսի մասին
- Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին. Սերժ Սարգսյան
- Մահացել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը