Բրիտանիայում տեղադրվել է Գրետա Թունբերգի հուշարձանը
Բրիտանիայում Վինչեստերի համալսարանի մոտ կանգնեցվել է շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգի հուշարձանը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Համալսարանի ղեկավարությունն ասել է, որ սա աշխարհում առաջին հուշարձանն է՝ նվիրված Թունբերգին:
Հուշարձանի գինը կազմել է մոտ 24 հազար ֆունտ, ինչը ուսանողական միության դժգոհությունն է առաջացրել:
Համալսարանի ուսանողական մարմնի նախագահ Մեգան Բոլը ասել է, որ Թունբերգը «ֆանտաստիկ օրինակ է բոլորի համար, որպես մեկը, ով բարձրաձայն և հպարտորեն խոսում է կարևոր գլոբալ խնդիրների մասին», բայց ուսանողները չեն ողջունում նրա հուշարձանի տեղադրմանը:
Նա բացատրել է, որ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին ուսանողները հատկապես ֆինանսական աջակցության կարիք ունեն:
Ի պատասխան համալսարանից ասել են, որ գումարը չի խլվել ուսանողներին կամ աշխատողներին հատկացվելիք ֆոնդից։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւր ես, Գրետա Թունբերգ
- Գյուլբենկյան հիմնադրամից ստացած 1 մլն եվրոն Գրետա Թունբերգը նվիրում է կլիմայի դեմ պայքարին
- Գրետա Թունբերգը 100 հազար դոլար կհատկացնի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար