Թուրքիան 4 կետով ԱՄՆ-ին է փոխանցել Հայոց ցեղասպանության մասին իր վերապահումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է ապրիլի 24-ին կիրառի Հայոց ցեղասպանություն արտահայտությունը:
Ըստ թուրքական կայքի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:
Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա և դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում:
Նա երկրորդ կետով Սալիվանին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ:
Թուրքիայի մյուս մտավախությունը ներկայացնելիս՝ Էրդողանի խոսնակը շեշտել է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
ԱՄՆ-ին այդ քայլից ետ պահելու համար Թուրքիան վերջին հույսի փրփուրներից է կառչում: Կայքի փոխանցմամբ, Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, հետևյալ ուղերձն է փոխանցել. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»։
Հարակից հրապարակումներ`
- «Ամբողջ աշխարհը եռում է, իսկ մենք քննարկում ենք թույլ տալ, թե ոչ հանցագործին ընտրություններ կազմակերպել Հայաստանում»
- Washington Post․ Հայ գերիների հարցը լրացուցիչ հուզական նշանակություն կստանա ապրիլին
- Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը
- Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Բայդենը շտկում է պատմական սխալը․ Jerusalem Post
- Հայոց ցեղասպանության հարցը ուրացող և ղարաբաղյան հիմնախնդրից փաստացիորեն հրաժարվող իշխանությունը Հայաստանում դատապարտված է․ ՀՅԴ
- Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից
- Քարդաշյանները միացել են «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» արշավին
- Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման հարցը կհանգեցնի նոր ճգնաժամի Վաշինգտոնի ու Անկարայի միջև.Իլհան Թահիր
- «Մենք կճանաչենք Հայոց ցեղասպանությունը». Սպիտակ տան խոսնակ
- Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ ԱՄՆ 37 սենատորներ նամակ են հղել Բայդենին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը