Թուրքիայի քաղաքականությունը վտանգավոր է նաև իր համար
Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վտանգավոր է ոչ միայն այլ երկրների, այլ նաև իր համար։ Նման կարծիք է հայտնել Սիրիայի «Ազգային կամք» կուսակցության քարտուղար Կադրի Ջամիլը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Մասնավորապես, նա հանրապետության նկրտումներն անվանել է ընդարձակողական: Որպես Անկարայի ագրեսիվ պահվածքի օրինակներ՝ Ջամիլը ներկայացրել է Սիրիայի հյուսիսային շրջանների գրավումը և Լիբիայում թուրքական զինուժի ներդրումը:
«Այս գործողությունները ստիպում են այլ երկրներին վերանայել իրենց քաղաքական մոտեցումները»,- ասել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:
Ըստ նրա, Մերձավոր Արևելքի երկրները, ընդհակառակը, պետք է միավորվեն գաղութատիրության և նեոկոլոնալիզմի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող վերահսկվող քաոսի քաղաքականությունը հաղթահարելու համար:
Իր հերթին, Օքսֆորդի համալսարանի Սենտ Էնթոնի Քոլեջի Միջին Արևելքի կենտրոնի տնօրեն Եվգենի Ռոգանը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները կորցնում են իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքում, և հետագայում նրանց դերը տարածաշրջանում կախված կլինի նրանից, թե իրենք ինչպես կարող են հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը:
Իսկ ահա, Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Անդրեյ Բակլանովն էլ ասել է, որ Վաշինգտոնում ներկայումս ընթանում է տարածաշրջանում արտաքին քաղաքականության քննադատական վերլուծություն:
«Հավանաբար, որոշ եզրակացություններ կարվեն: Միացյալ Նահանգները կլինի ակտիվ և, գուցե, ավելի արդյունավետ կգործի, քան այս տասը տարվա ընթացքում»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան 4 կետով ԱՄՆ-ին է փոխանցել Հայոց ցեղասպանության մասին իր վերապահումները
- Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը
- Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա