Չէի կարող պատկերացնել, որ հեռախոսով արված այդ սիրողական տեսանյութը կդառնա վերջինը․ Լապշինը՝ Կոմանդոսի մասին
«Տխուր օր է: Այսօր վախճանվել է լեգենդար հայ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որը ճակատագրի հեգնանքով ղեկավարել էր Շուշի քաղաքի գրոհը Լեռնային Ղարաբաղում: Պատկերացնում եմ` ինչ էր նա զգում` ապրելով մինչ այն օրը, երբ այդ քաղաքն առանց մարտի կհանձնեն թշնամուն»,- այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն՝ անդրադառնալով Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան մասին լուրին։
«Ինձ բախտ է վիճակվել ճանաչել Արկադի Տեր-Թադևոսյանին։ Տեսնվել էինք բառացիորեն անցյալ շաբաթ` անցած Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: Մենք նրա հետ նստած էինք սեղանի շուրջ, տեսանյութում 2:05 րոպեն (2 րոպե 5 վայրկյան): Այնուհետև միասին այցելել ենք մեկ այլ սպայի, այնտեղ շփվել ենք: Արկադին բավականին հոգնած տեսք ուներ: Սակայն չէի կարող պատկերացնել, որ հեռախոսով արված այդ սիրողական տեսանյութը կդառնա վերջինը»,- գրել է Լապշինը:
Տեսանյութում Կոմանդոսը խոնարհվում է զոհված զինծառայողների ծնողների առջև և նշում, որ այս դժվարին վիճակից պետք է միասին կարողնանանք դուրս գալ։
Հարակից հրապարակումներ`
- Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին. Սերժ Սարգսյան
- Մահացել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան