ՀԲ. Հայաստանի տնտեսության վերականգնումը կլինի դանդաղ
Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (Գարուն, 2021):
Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման, այս տարի մեր տարածաշրջանի տնտեսություններն 3․6 % աճ կգրանցեն։
ՀԲ-ի գնահատմամբ, Հայաստանի 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 7․6%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչև 3․4%։
ՀԲ-ն ներկայացնում է նաև 2022-23թ․թ․ տնտեսական աճի կանխատեսումերը՝ ընդգծելով, որ վերականգնումը լինելու է դանդաղ։
«Վերականգնումը դանդաղ կլինի. տնտեսությունը դժվար թե կարողանա վերադառնալ մինչ COVID-ը եղած մակարդակին ավելի շուտ, քան 2023-ին։ Ելակետային սցենարը ենթադրում է, որ իշխանությունները չեն գնա լրացուցիչ արգելափակումների և սահմանափակումների 2021 թվականին: Իշխանությունները չեն ակնկալում պատվաստել բնակչության զգալի մասը մինչև 2022 թվականը»,- ասված է զեկույցում։
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային բանկը 2021 թ-ին ՀՀ-ում կանխատեսում է ՀՆԱ-ի 3.1 տոկոսանոց աճ
- ԱՆ խնդրանքով Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուս համավարակի դեմ պայքարում
- Համաշխարհային բանկը 2020-ին Հայաստանի համար 5.1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում