ՀՀ-ում Բրիտանիայի նոր դեսպան․ Գնում եմ իմ առաջին հանդիպմանը հարևանների հետ
Օրերս Հայաստան է ժամանել Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպան Ջոն Գալագերը։
Գալագերը նախօրեին թվիթերում ընտանեկան նկար է հրապարակել ու գրել․ «Բարև Հայաստան։ Հաճույքով բացահայտում ենք Երևանը շաբաթ ցուրտ օրով։ Իսկապես ուրախ ենք այստեղ լինել»։
Այսօր արդեն դեսպանը նոր գրառում է արել․ «Գնում եմ իմ առաջին հանդիպմանը հարևանների հետ՝ փողոցի հանդիպակաց կողմում գտնվող ԱԳՆ-ում։ Դա կլինի զրո արտանետումներով ուղևորություն»:
Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերին Միացյալ Թագավորությունը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին 26-րդ համաժողովը։
Barev Armenia! Enjoyed exploring Yerevan on a chilly first Saturday. Really delighted be here. pic.twitter.com/SGWWW8zTSX
— John Gallagher (@JohnGallagherUK) March 30, 2021