Համաշխարհային բանկի հրապարակած նոր վիճակագրությամբ ՀՀ պարտքը 2019 թ. վերջին եղել է 11.887 մլն դոլար
Համաշխարհային բանկը նոր տվյալներ է հրապարակել՝ 2019 թվականի վերջի դրությամբ աշխարհի երկրների ունեցած պարտքերի վերաբերյալ:
Ըստ հրապարակված ցուցանիշների՝ Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 11.887 մլն ԱՄՆ դոլար: 2009 թվականին հանրապետության արտաքին պարտքը եղել է 4.935 մլն, 2015թ.՝ 8.831մլն, 2016թ.՝ 9.856 մլն, 2017թ.՝ 10.228 մլն և 2018թ.՝ 10.726 մլն դոլար:
Վիճակագրական տվյալներից պարզվում է, որ դիտարկվող տարիներին կայուն համամասնությամբ նվազել է Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) հանրապետության ստացած վարկերի չափաբաժինները: Եթե 2009 թվականին Հայաստանը ստացել էր 725 մլն դոլար, ապա 2019 թվականի վերջին այն նվազել է՝ հասնելով 375 մլն դոլարի:
Հայաստանի երկարաժամկետ արտաքին պարտքերը 2019 թվականի դրությամբ կազմել է 9,918 մլն դոլար:
Ըստ վիճակագրության՝ ՌԴ արտաքին պարտքը կազմել է 490,726 մլն, Վրաստանինը՝ 17,312 մլն և Ադրբեջանինը՝ 15,840 մլն դոլար: