Իրավունք 11:34 31/03/2021 Հայաստան

Եթե օրենքը նախատեսեր՝ մարդուն կարելի է 10 անգամ տարբեր հիմքերով արդարացնել, 10 անգամ արդարացվելու էր. Ռ. Քոչարյանի պաշտպան

«Սահմանադրական դատարանն ասաց՝  Քրեական օրենսգրքի 300.1 հոդածը հակասում է  Սահմանադրությանն ու անվավեր է: Պետք է փաստել, որ այդ հոդվածն այլևս չկա: Հիմա՝ գոյություն չունեցող հոդվածով շարունակվում է  քրեական հետապնդումը»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ անդամ Հայկ Ալումյանը:

Նա նշել է, որ սա նշանակում է՝ սրանից ավելի ծայրահեղ, ավելի լուրջ իրավախախտում, որն արդեն սահմանակից է հանցաքին, դժվար է  պատկերացնել, հանցանք՝ դատարանի կողմից:

«Սա իրավաբանական տեսանկյունից բացարձակ գռեհիկ իրավախախտում կարելի է համարել»,- նշել է փաստաբանը:

Նա ասել է, որ եթե Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը չդադարեցնի քրեական հեապնդումը 300.1 հոդվածով, ամենայն հավանականությամբ, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն, որովհետև հենց այս պահին էլ, ըստ իրենց գնահատմամբ, արդեն իսկ գոյություն ունի և շարունակվում է հանցագործության դեպքը, այն է՝ գոյություն չունեցող հոդվածով անձանց նկատմամբ քրեական հետապնդում է  իրականացվում:

Ռ.Քոչարյանի պաշտպանի խոսքով, դատարանը պարտավոր էր քրեական հետապնդումը դադարեցնել անկախ իրենք համապատասխան միջնորդությունը ներկայացրել են կամ չեն ներկայացրել:

Հարցին՝ եթե վաղ թե ուշ այս գործը պետք է կարճվի, ի՞նչ իմաստ ուներ, որ երեկվա դատական նիստին դատախազները չէին ներկայացել, Հայկ Ալումյանը պատասխանել է. «Չգիտեմ՝ ինչ պլաններ ունեն ապագայի համար: Տպավորությունն այն է, որ այս գործի կարճվելու հետ չհամակերպվողը դատախազությունում չի նստած, մի քիչ այն կողմ՝ դեպի Հանրապետության հրապարակ, հենց դիմացի կողմը: Այնտեղ նստածը չի համակերպվում, հիմա միջոցներ է փնտրում կամ հանձնարարություն է իջեցված բոլոր՝ կապ չունի օրինական, անօրինական,  բայց օրինական ճանապարհ չկա, ինչ-որ ձևով ռեանիմացնել այս քրեական հետապնդումը»:

Նա նշել է, որ խորը մոլորության մեջ են գտնվում այն մարդիկ, ովքեր կարծում են, որ օրենքի շրջանակում կարող են վերաորակել մեղադրանքն ու նոր հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Ռոբերտ Քոչարյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ. «Քրեական դատավարական ընթացակարգ չկա, որի միջոցով դա հնարավոր է անել առանց օրենքն ուղղակի ոտնատակ տալու»:

Հայկ Ալումյանը նշել է, որ հիմա մանիպուլյացիաներ են գնում, թե «մարտի 1»-ի 10 զոհերի գործը փակվեց. «Տաս զոհերի վերաբերյալ  գործը հիմա դատարանում գտնվող գործի հետ ընդհանրապես ընդհանուր ոչ մի բան չունի, բացի նրանից, որ այդ երկու գործը վերաբերում է նույն օրվա նույն իրադարաձություններին, բայց քննվում են այդ դեպքերի հետ կապված տարբեր հանգամանքներ:

Եթե տաս զոհերի խնդիր է, հետաքրքրվեք, թե Հատուկ քննչական ծառայությունը ինչու մինչև հիմա մեկի սպանության հանգամանքները չի բացահայտել»:

Փաստաբանն ասել է՝ ունեն բազմաթիվ փաստարկներ, որ այս գործն իրականում շինծու, ոչնչի վրա չհիմնված գործ է:

«ՍԴ որոշումն էլ է արդարացման ձև: Եթե անձին մեղադրում են մի հոդվածի մեջ, որը  հակասահմանադրական է, հետևաբար իրեն մեղադրում են մի արարքի մեջ, որը հանցագործություն չէ: ՍԴ-ն ասաց՝ այն հոդվածը, որով մեղադրում եք, հակասահմանադրական է, այսինքն այդպիսի արարքը չպետք է լիներ քրեորեն պատժելի: Սա նշանակում է, որ մեր պաշտպանյալն այդ մեղադրանքով արդարացված է: Հենց ուղիղ դա է նշանակում:

Դատավարության ցանկացած փուլում մենք ունեինք ոչ պակաս ծանրակշիռ փաստարկներ, եթե յուրաքանչյուրի վերաբերյալ օբյեկտիվ քննություն լիներ, տասնապատիկ արդարացումներ պետք է լինեին: Եթե օրենքը նախատեսեր, որ մարդու կարելի է տաս անգամ նույն մեղադրանքով արադարացնել տարբեր հիմքերով, համոզված եղեք, որ տաս անգամ տարբեր հիմքերով արդարացվելու էր, եթե քննությունը լիներ  օբյեկտիվ»:

Հայկ Ալումյանը նշել է՝ իրեն շատ է անհանգստացնում, որ ՀՀ Քրեական օրենսգրքում սահմանադրական կարգի տապալում հոդված չկա.

«Այն մարդիկ, ովքեր դատարանների շենքերը փակել էին տալիս, մենք բոլորս հույս ունեինք, որ իրենք սահմանադրական կարգի տապալման հոդվածով հենց դատվելու են, որովհետև սա է սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, երբ գործադիր իշխանությունը հրահանգում է արգելափակել դատական իշխանությանը և ոստիկաններն էլ կանգնած հետևում են, որպեսզի հասարակական կարգը պահպանվի:

Պատկերացնում եք ցինզիմի աստիճանը: Իրականում իրենք այս որոշման արդյունքում խուսափեցին ապագայում սահմանադրական կարգի տապալման համար պատասխանատվությունից»:

Մանրամասները՝ տեսնայութում: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}