Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի պաշտոնից
Կառավարության ապրիլի 1-ի նիստի օրակարգում է Հայկ Չոբանյանին Հայաստանի Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»,- նշված է կառավարության որոշման մեջ։
Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին։