Ակնհայտ է, որ դատախազները տապալեցին վերջին դատական նիստը․ Հովհաննես Խուդոյան
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը, որով բեկում մտցվեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության մեջ։
Հովհաննես Խուդոյանի կարծիքով` ակնհայտ է, որ դատախազները տապալեցին վերջին դատական նիստը, թեև իրավական որևէ հիմք չունեին դատարան չներկայանալու, և եթե անգամ ունեին միջնորդություն, որի համար ժամանակ էր անհրաժեշտ, ապա պետք է այդ հարցը քննարկվեր նրանց մասնակցությամբ դատական նիստում։
Խուդոյանի դիտարկմամբ` պաշտպանական թիմը դեռ չի վերջնականացրել դիրքորոշումն առ այն, թե ինչ պետք է անի դատախազության կամ դատարանի հետագա գործողությունների մասով, որովհետև իրենք տեսել են, որ ՍԴ–ի հայտնի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը չդադարեցվեց, հետևաբար գործ ունեն այնպիսի գործողությունների հետ, որոնք, ըստ նրա, կարող են հանցագործություն համարվել։
«Դեռ վերջնականապես համաձայնեցված չէ այն հարցը, թե ինչպիսի իրավական գործողություններ պետք է իրականացնենք դրանց արձագանքելու համար, սակայն զուտ դատավարական գործընթացի մասով ակնկալում ենք, որ թեև նախորդ դատական նիստը տապալվեց, բայց նշանակված առաջիկա դատական նիստին ամեն դեպքում քննարկվելու է այդ հարցը, և դատարանը գործի վարույթը կարճելու է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Խուդոյանի կարծիքով` ակնհայտ է, որ դատախազները տապալեցին վերջին դատական նիստը, թեև իրավական որևէ հիմք չունեին դատարան չներկայանալու, և եթե անգամ ունեին միջնորդություն, որի համար անհրաժեշտ էր ժամանակ, ապա պետք է այդ հարցը քննարկվեր նրանց մասնակցությամբ դատական նիստում։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշումը, որից հետո այն արդեն օրինական ուժ է ստացել:
ՀՀ երկրորդ նախագահն այդ հոդվածով մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար:
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյան. Դատախազները վախեցան դատական նիստին գալ
- Լիա Իվանյան. 300․1-ի վախճանը
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
- Արամ Վարդևանյան. Քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
- Ճակատագրի հեգնանք, կամ 300 և 300․1 հոդվածների ոդիսականը