Վազգեն Մանուկյան. Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի` լեգենդար Կոմանդոսի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հրապարակել ընդդիմադիր կուսակցությունների կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մարդ, որ խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին:
Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր:
Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին:
Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի և հոգիդ կխաղաղվի երկնային կյանքում»,-ասված է Մանուկյանի խոսքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան