Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել եւ նրա նկատմամբ վարույթը կարճվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է նրա փաստաբան Մհեր Հակոբյանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ըստ նախաքննական մարմնի՝ Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:
Ավելին՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
Աղբհուրն արձանագրում է, որ, թեև գումարը վերականգնվել է, այդուհանդերձ, Ղազարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում և Ղազարյանը դեմ չի եղել, որ համաներում կիրառվի և քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն քննիչը դա դիտարկել է որպես միջնորդություն և հետաձգել դրա լուծումը, ավելին՝ քննիչը չէր նշել, թե ինչ հանգամանքներ պարզելու համար է հետաձգել այն, որևէ լուծում չկար։
Փաստաբանը դատական կարգով բողոքարկել էր Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգելու որոշումը, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից բավարարվել էր տարեսկզբին։ Դատարանի այդ որոշումից հետո վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել
- «Փաստինֆո». Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է
- Վաչագան Ղազարյանի փաստաբան. Բողոքարկելու ենք դատարանի որոշումը
- Վաչագան Ղազարյան. Պատրաստակամ ենք մոտ 6 միլիոն դոլարի չափով գումարը փոխանցել պետությանը
- Վաչագան Ղազարյանը և նրա կինը կասկածվում են փողերի լվացման մեջ. ՀՔԾ
- Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է
- Փաստաբան. Վաչագան Ղազարյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան