«Օսկար»-ը կանցկացվի ուղիղ հեռարձակումներով Լոնդոնից և Փարիզից
«Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության կազմակերպիչները նախատեսում են այն անցկացնել Լոնդոնից և Փարիզից ուղիղ հեռարձակումներով: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter- ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարի արարողությունը կանցկացվի «դեմ առ դեմ» ձևաչափով: Այնուամենայնիվ, կազմակերպիչները որոշել են միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռել նրանց, ովքեր կդժվարանան ներկա լինել կորոնավիրուսով պայմանավորված առկա սահմանափակումների պատճառով: Կոնկրետ վայրերը, որտեղից իրականացվելու են հեռարձակումները, չեն բացահայտվում:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, միևնույն ժամանակ, կազմակերպիչները կոչ են անում բոլոր մասնակիցներին գալ Լոս Անջելես: Արարողության գործընկերները խոստանում են փոխհատուցել կարանտինում մնալու անհրաժեշտության հետ կապված ծախսերը:
«Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի ապրիլի 25-ին Լոս Անջելեսում:
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականի Օսկարի արարողությունը կանցկացվի «դեմ առ դեմ» ձևաչափով
- Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում