Չինաստանը ԱՀԿ-ին հորդորում է հետաքննել ԱՄՆ լաբորատորիաներից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը
Չինաստանը կարծում է, որ ԱՀԿ-ն պետք է ուսումնասիրի կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը այլ երկրների՝ ներառյալ ԱՄՆ լաբորատորիաներից։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Չինաստանի Արտաքին գործերի նախարարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածման վերաբերյալ զեկույց է պատրաստել, որտեղ մասնագետները վիրուսի արհեստական ծագման վարկածը հետին պլան են մղել:
Մասնագետները կարծիք են հայտնել, որ վարակը տարածվել է կենդանու որոշակի տեսակից, օրինակ՝ ջրաքիսից, կամ՝ նապաստակներից։
Այսպիսով, կարծես, քայլ է արվում հերքելու այն վարկածը, թե SARS-CoV-2-ը դուրս է եկել Ուհանի վիրուսաբանական լաբորատորիայից։
Նշենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, չինական Ուհան քաղաքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան