Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել: Այս մասին Instagram-ում գրել է Նավալնին, ով բանտարկված է Պոկրովայի ուղղիչ գաղութում:
«Ես հացադուլ եմ հայտարարել՝ պահանջելով կատարել օրենքը և թույլ տալ, որ բժիշկն ինձ այցելի», - գրել է նա:
Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիրը գրությանը կցել է նաև թիվ 2 ուղղիչ գաղութի ղեկավար Ալեքսանդր Մուխանովին ուղղված նամակը՝ թվագրված մարտի 31-ին, որում նա նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ինքը բժշկական օգնություն է խնդրում, բայց չի ստացել:
Նավալնին նշել է, որ իր վիճակը վատթարանում է. «Մեջքի ցավը տարածվել է ոտքի վրա: Աջ և այժմ ձախ ոտքերի հատվածները կորցրել են զգայունությունը»:
Euronews-ը գրում է, որ Վլադիմիրի շրջանի Դաշնային քրեակատարողական ծառայության վարչությունից հայտնել են, որ իրենք տեղյակ չեն ընդդիմադիրի հացադուլի մասին:
Վլադիմիրի մարզի հասարակական դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանը Նավալնին մեղադրել է սիմուլյացիայի մեջ՝ հավելելով, որ ինքն անձամբ չի այցելել նրան գաղութում:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Մոսկվայի դատարանը որոշում կայացրեց չեղյալ հայտարարել Նավալնիի պայմանական պատիժը Իվ Ռոշերի գործով և փոխարինել այն 3.5 տարի ընդհանուր գաղութային ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան