Բացվել է լկտի ընտրական խախտումների էջը․ Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․:
«Իմ քայլը» փոխում է ընտրական օրենսգիրքն այնպես, որ վերջինս հակասում է Վենետիկի հանձնաժողովի տված առաջարկներին։
Սա դեռ ծաղիկներն են։ Գալիք ընտրությունների հիմնական մարտահրավերներից մեկն այն է լինելու, որ միջազգային կառույցները կա'մ չեն արձագանքի Հայաստանում ընտրությունների ժամանակ արվող բազմաթիվ կոպիտ խախտումներին ու հանցագործություններին, կա'մ էլ Նիկոլի իշխանությունը թքած կունենա այդ արձագանքների վրա։
Նախկինները միշտ ընտրական կեղծիքների ժամանակ իրենց թիկունքում զգում էին միջազգային հանրության զգոն հայացքը եւ աշխատումն էին լինել զգույշ, խախտել գաղտագողի, իսկ սրանք անելու են այնպես, ինչպես միշտ. ինչպես սուտ են խոսում, ինչպես գողանում են, ինչպես Շուշին ու Քարվաճառն են հանձնում՝ ակնհայտ ու ցինիկ։
Բացվել է լկտի ընտրական խախտումների էջը, և դրսից մարդ չկա, որ բռնի հանցագործի ձեռքը»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Որոշումն ընդունվեց 82 «կողմ» ձայներով, «դեմ» և «ձեռնպահ» չկար։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ընտրական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց
- Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան