Արայիկ Հարությունյան. Կարմիր Շուկայի թեման փակված է, ժողովուրդ
«Մենք փուլ առ փուլ պետք է վերականգնեն մեր հավատը մեր ապագայի նկատմամբ»,- հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի մի քանի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Անդրադառնալով Կարմիր Շուկա համայնքի վերաբերյալ հայտնած մտահոգություններին՝ նա մասնավորապես ասել է.
«Մեր երկրի ներքին թշնամին խաթարում է մեր անդորրը՝ չհասկանալով, որ պրովոկացիոն նյութ տարածելով, բազմացնելով հերթական վիրավորանքն են հասցնում, հոգեբանական ճնշումն են բանեցնում մեզ վրա։ Գլխավոր թեմաներից մեկը Կարմիր Շուկան է։ Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղարել մեզ՝ իբր մենք պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել ինչ-որ նպատակներով։
Նախ ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ ավելի քան 15 օր Կարմիր շուկան վտանգված էր, երբ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր մեզնից խլել, զավթել Կարմիր Շուկան։
Մենք Կարմիր Շուկայում սկսկել ենք 150 տուն կառուցել, իսկ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ ուզում ենք Կարմիր Շուկան հանձնենք։
Կարմիր Շուկայի թեման փակված է, ժողովուրդ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին արձանագրված միջադեպի վերաբերյալ պետք է իրականացվի պատշաճ քննություն
- Կարմիր Շուկայի բնակչին հայտնաբերել են հրկիզված վիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին