Արա Սաղաթելյան. Դատախազությունը Վճռաբեկ դատարան է դիմել ճնշման արդյունքում
Դատախազության կողմից իր խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու քայլը ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը քաղաքական ճնշման արդյունք է որակում։ Նա ընդգծում է՝ դա արվել է իր քաղաքական ակտիվության համատեքստում։
«Գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը, և Վճռաբեկ դատարան ներկայացրեց դիմում՝ ինձ կալանքից ազատելու հարցը վերանայելու համար։ Տպավորությունս այնպիսին է, որ մարդիկ այնուամենայնիվ իրավաբաններ են, ինչքան էլ պատվերի տակ գտնվեն, հասկանալով, որ հեռանկարային չէ մտացածին նյութերի, նյութ էլ դրանք չեմ կարող անվանել, հիման վրա մարդուն ազատազրկելը, չեն շարունակել ու ժամկետ են բաց թողել։ Հետո հայտնվել են ճնշման ներքո՝ առավելապես իմ քաղաական ակտիվության ֆոնի վրա ու ստիպված դիմել են Վճռաբեկ»,-ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդմանը տված հարցազրույցում։
Նա պնդում է՝ իր նկատմամբ հարուցված գործը միանշանակ քաղաքական գործ է՝ զուրկ իրավական որևէ տրամաբանությունից ու ապացուցողական հիմքերից։
«Իմ խորին համոզմամբ, դրա մտահղացումն ու իրականացման սկզբնական փուլն արվել է Նիկոլ Փաշինյանի ու իր աշխատակազմում իրեն սպասարկող մարդկանց միջոցով, այնուհետև քաղաքական ճնշումների կամ պատվեր իջեցնելով Ազգային անվտանգության ծառայությանը՝ հանձնարարել են այդ գործի շրջանակում սկսել հետապնդումը»,-ասաց Սաղաթելյանը։
Խոսելով իր նկատմամբ քրեական հետապնդման պատճառների մասին, Սաղաթելյանն ասաց՝ հստակ ասել չի կարող, դատողություններ կարող է անել։
«Նիկոլ Փաշինյանի երևակայության մեջ ինձ հետ կապված ռիսկերն ավելի մեծ են, հնարավոր է՝ նա ունեցել է սեփական վախեր, հնարավոր է՝ նա ցանկացել է մեսիջ ուղարկել մեր թիմին։ Առաջնային մոտիվացիան Միքայել Մինասյանին որևէ բան ասելն էր»,-նշեց նա։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ Վերաքննիչ դատարանն էլ փաստել է, որ հիմնավոր կասկածի համար ապացույցներ ձեռք բերված չեն վարույթն իրականացնող մարմնի կողմից։
«Այսինքն, գործը մատից ծծած, հորինած է։ Դատարանում քննիչը խաբում էր դատարանին, աղճատում փաստերը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակը գողեր են, գողացել են մեր իրականությունն ու ապագան
- Արա Սաղաթելյան. Մեր ժողովրդի դրաման այն է, որ Փաշինյանն այդպես էլ վարչապետ չդարձավ
- Արա Սաղաթելյան. Որպես ազգ ու պետություն՝ մենք դարձել ենք որբի գլուխ
- Արա Սաղաթելյան. Այո, Փաշինյանը փախնող է
- Արա Սաղաթելյան. Առկա են բազմաթիվ հիմքեր գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար
- Արա Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին. Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին
- Արա Սաղաթելյան. Գտնվում ենք շարունակական պարտության մեջ, և դրանից ազատվելու միակ գործիքն այս իշխանությունից ազատվելն է
- Արա Սաղաթելյան. Նիկոլը քաղաքական դիակ է, որի գարշահոտությունը չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին