Արցախի ՄԻՊ. Խիստ անհրաժեշտություն է տեղահանված, հարազատի կորստի ցավով ապրող մարդկանց նկատմամբ սրտացավ վերաբերմունքը
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է.
«Մեր հասարակության համար այս դժվարին ժամանակներում խիստ անհրաժեշտություն է մարդկանց, մանավանդ տեղահանված, հարազատի կորստի ցավով ապրող քաղաքացիների նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքը:
Ցավն այնքան խորն է, որ մարդիկ գիտակցված կամ անգիտակցաբար երբեմն կարող են տրվել էմոցիաների, ցուցաբերել զգացմունքային վարքագիծ, ինչը բնական է:
Նման իրավիճակում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է աշխատեն առավելագույն զսպվածությամբ, բարեկրթությամբ և արհեստավարժությամբ՝ ի սպառ բացառելով ոչ պատշաճ վերաբերմունքի ցանկացած դրսևորում:
Երեկ Ստեփանակերտ քաղաքում տեղակայված «Լոտուս» հյուրանոցում բնակեցված՝ տեղահանված բնակիչներին հուզող սոցիալական խնդիրներից զատ, ցավոք, մեր հայրենակիցների կողմից բարձրացվեց այս խնդիրը, ինչը խիստ մտահոգիչ և անընդունելի է։
Կոչ եմ անում պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին մշտապես հավատարիմ մնալ պաշտոնատար անձանց ծառայողական և արտածառայողական հարաբերությունները կարգավորող վարքագծի կանոններին և առավելագույն զգուշություն ու զսպվածություն ցուցաբերել հատկապես խոցելի խմբերում հայտնված մեր համերկրացիների հետ շփումերում»։
Հարակից հրապարակումներ`
- Դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր. Արցախի ՄԻՊ-ը՝ զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա հարձակման մասին
- Արցախի ՄԻՊ. Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին արձանագրված միջադեպի վերաբերյալ պետք է իրականացվի պատշաճ քննություն
- Գեղամ Ստեփանյան. Հենց այս հստակ գիտակցումով ստանձնում եմ Արցախի ՄԻՊ պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան