ԱՄՆ-ը դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումները, որտեղ էլ, որ դրանք տեղի ունենան. Բլինքեն
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ամենամյա զեկույցը: Ըստ այդ զեկույցի, 2020 թվականին չափազանց մեծ թվով մարդիկ են աշխարհում տառապել մարդկային իրավունքների դեմ խիստ ոտնահարումների պայմաններում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Զեկույցը ներկայացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Ըստ զեկույցի, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը շարունակում է շարժվել սխալ ուղղությամբ: Եվ ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս ընթացքը տեղի է ունենում աշխարհի բոլոր հատվածներում»,- հայտարարել է Բլինքենը:
Չինաստանի կառավարությանը ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Բլինքենը մեղադրում է կրոնական ու էնթնիկ իր փոքրամասնությունների դեմ իրականացվող «ցեղասպանության» մեջ:
Զեկույցն անդրադառնում է Ռուսաստանում ու Բելառուսում իշխանություններին քննադատող լրագրողների դեմ իրականացվող բռնություններին ու ձերբակալություններին: Ինչպես Human Rights Watch կազմակերպության վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Սարահ Հոլեվինսկին է ասում. «Երբ խոսում ենք մարդու իրավունքների ոտնահարումների մասին, առաջին հերթին այդ հարթակում պատկերվող երկրների շարքում է երևում Իրանը: Եվ այսօրվա վարչակազմը թվում է, թե ունի այդ բռնություններն ու իրավունքների ոտնահարումները խստորեն դատապարտելու մտադրություն»:
Բլինքենը հատուկ կերպով անդրադարձել է Մյանմարում ռազմական հեղաշջումից հետո շարունակվող բռնություններին:
Աշխարհի երկրների մասին զեկույցի հատվածները կհրապարակվեն ավելի ուշ:
Ինչպես Բլինքենն է հայտարարում, Բայդեն-Հարրիս վարչակազմը կանգնելու է մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, որտեղ էլ, որ դրանք պատահեն, անկախ այն հանգամանքից, այդ երկրները համարվում են ԱՄՆ-ի հակառակորդներ, թե` գործընկերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան