ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով
Այսօր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայացել՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով: Այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։
Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում։
Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ»,- գրել է Դավիթ Ափոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ԵՊՀ-ում են
- ԵՊՀ իրավաբան դասախոսները ևս մտադիր են բողոքարկել դատախազի անգործությունը
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ չընտրվեց
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց երկու թեկնածու
- ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին