ՀՀ ընտրական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Որոշումն ընդունվեց 82 «կողմ» ձայներով, «դեմ» և «ձեռնպահ» չկար։
Նշենք, որ նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:
Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- Իշխանությունն առաջարկում է ռեյտինգային ընտրակարգից անցնել համամասնականին