Թուրքիան տուրիստական ուղեգրեր է վաճառում Մոսկվա «Sputnik V»-ով պատվաստման համար
Թուրքիայում դեպի Մոսկվա տուրիստական ուղեգրեր են վաճառում նրանց համար, ովքեր ցանկանում են պատվաստվել ռուսական «Sputnik V»-ով: Թուրքական Hurriyet թերթի լրագրող Բուրաք Ջոշանի հրապարակած հոդվածից մեջբերում է անում «Գազետա ռու»-ն:
Հեղինակը գրում է, որ շատ երկրներում մարդիկ հերթ են կանգնում պատվաստումների համար, բայց Ռուսաստանում նման բան չկա: «Պատվաստումների շրջագայություններ» կազմակերպող ընկերության ներկայացուցիչն ասել է, որ օտարերկրացիները կարող են հեշտությամբ պատվաստվել մոսկովյան կլինիկաներից մեկում:
«Մեր գինը, ներառյալ մոսկովյան շրջագայությունը, հյուրանոցները, թռիչքները և պատվաստումները, 1099 եվրո է: Պատվաստված անձին տրվում է այդ մասին սերտիֆիկատ»,- ասել են ընկերությունից:
Տուրը ներառում է երկու ուղևորություն դեպի Մոսկվա, որոնցից յուրաքանչյուրը տևում է երկու օր: Հյուրերը կկարողանան գիշերել հյուրանոցում, ներարկումները կկատարվեն ժամանումից անմիջապես հետո, որպեսզի պատվաստվածները կարողանան մեկ օր հանգստանալ և կողմնակի ախտանիշներ հայտնաբերելու դեպքում դիմել բժշկական օգնության: Գինը ներառում է նաև շրջայց քաղաքում և օգնականի ծառայություն:
«Նախատեսվում է այցեր Կրեմլ, մետրո, Նազիմ Հիքմետի գերեզման»,- հայտնել են տուրիստական գործակալությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան