Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կքննարկի Արցախում տիրող իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հանդիպումների ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երեք երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրերի կատարման ընթացքը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ապրիլի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, իհարկե՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նախորդ տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- ասաց նա
Զախարովայի խոսքով՝ այդ հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն մի շարք միջազգային և տարածաշրջանային թեմաներ: Նրա պարզաբանմամբ՝ շփումները տեղի կունենան ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները