Ուսանող համարվող արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների թիվը 7000 է
«Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է վճարել ևս 590 մլն դրամ: Շահառուների քանակը 2840 է: Ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների մասով շահառուները»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով պատերազմի մասնակից զինծառայողների և նրանց հարազատների՝ կիսամյակային ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ պատերազմի մասնակից շահառուների համար առաջին փուլով արդեն փոխհատուցվել է ուսման վարձը, որի ընդհանուր գումարը կազմում է 205 մլն դրամ, իսկ շահառուների ընդհանուր թիվը 1273 է եղել:
Նախարարը նկատեց, որ ուսման կիսամյակային վարձի փոխհատուցման ծրագրի շահառուները 7000-ն են:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Չոբանյանը կնշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
- Դրոշմանիշային վճարների ավելացման արդյունքում կառավարությունն մեծացնում է հարկային մուտքերը
- Կառավարության այսօրվա որոշմամբ օդանավակայանից ուղևոր փոխադրող տաքսու վարորդները տարեկան կվճարեն 200 000 դրամ տուրք