Պուտինը Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը՝ «գոհունակությամբ նշելով», որ իրավիճակը հիմնականում կայուն է և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ասվում է, որ հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ընթացող բանակցությունները դիտարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի հաստատման և տրանսպորտային հաղորդակցության ուղղությամբ աշխատանքները, որոնք իրականացվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններին համապատասխան:
Այս համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի, այդ թվում` համագործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում:
«Վերահաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ամրապնդմանը և փոխշահավետ նախագծերը խթանելու փոխադարձ տրամադրվածությունը»,-ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան