Ըստ ռուս մասնագետների՝ կորոնավիրուսի համաճարակը օգոստոսին կավարտվի
Ռոսպոտրեբնաձորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով տնօրենի խորհրդական Վիկտոր Մալաևը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի համաճարակը կարող է ավարտվել օգոստոսին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ նրա, ամռանը COVID-19 հիվանդությունը կարող է հասնել օրական հարյուր կամ նույնիսկ մի քանի տասնյակ դեպքերի:
«Ռուսաստանում համաճարակը կարող է ավարտվել օգոստոսին, քանի որ շատերն արդեն վիրուսի համար անձեռնմխելի կլինեն», - ասել է Մալեևը:
Ինչպես նշել է փորձագետը, եթե հաշվի առնվի վիրուսի սեզոնայնությունը և դեպքերի նվազումը, ապա «ամռանը կորոնավիրուսի համաճարակային ներուժը կդադարի»:
Միևնույն ժամանակ, Մալեևը չի բացառել, որ աշնանը կորոնավիրուսային վարակի դեպքերի որոշակի աճ տեղի կունենա, քանի որ մարդիկ կսկսեն վերադառնալ արձակուրդից և ավելի հաճախ շփվել միմյանց հետ:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը ԱՀԿ-ին հորդորում է հետաքննել ԱՄՆ լաբորատորիաներից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը
- Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը՝ նախատեսված կենդանիների համար