«Հրապարակ». Ոչ թե պաշտոնաթող են անում, այլ պաշտոնն են բարձրացնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը։ Նա 2019 թվականի փետրվարի 6-ին է մարզպետ նշանակվել և սրբորեն ծառայել է իրեն նշանակողին և իշխանական թիմին, ուստի ազատելու որևէ պատճառ, իրենց տեսանկյունից, չկա։
Մենք տեղեկացանք, որ Չոբանյանին ոչ թե պաշտոնաթող են անում, այլ պաշտոնն են բարձրացնում՝ տեղափոխում են Երևան։ Նա նշանակվելու է արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների նախարար՝ երեկ հրաժարական տված Հակոբ Արշակյանի փոխարեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: