Չեմ կարող ասել՝ երբ կիջնի ձվի գինը. ՏՄՊՊՀ նախագահ
«Չեմ կարող ասել՝ երբ կիջնի ձվի գինը, վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ»,- այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով ձվի գնի բարձրացմանը։
Նա նշեց՝ ինքը չի կարող զանգել ձու վաճառողին և ասել, որ գինն իջեցնի։ Գևորգյանը հիշեցրեց ՏՄՊՊՀ գործառույթը. վարույթ հարուցել, երբ որ կա չարաշահում։
«Հաշվի առնելով նաև Զատիկը, մենք ոչ ստանդարտ գործողություններ ենք իրականացրել՝ և՛ ցանցերի հետ ենք զրույց ունեցել, և՛՝ ձու արտադրողների։ Արդյունքում, կարծում եմ, որ ձվի գինը որոշակիորեն իջել է»,- նշեց նա։
Գեղամ Գևորգյանը հիշեցրեց, որ նախորդ տարի 104 մլն դրամ տուգանք էր նշանակվել այն տնտեսվարողների համար, որոնք Զատիկին ընդառաջ ձվի շուկայում հակամրցակցային վարք էին ցուցաբերել։
Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՀՀ-ում արկղով հատիկով ձուն է ամենաշատը սպառվում, և իրենց հենց այդ շուկան են ուսումնասիրում, և երեկ եղել են խանութներ, որտեղ այդ հատավաճառ ձվի գինը 75 դրամ է եղել։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ձվի շուկան վերահսկողությունից դուրս է եկել
- 150 էջ վերլուծություն ենք արել, թե ինչո՞ւ է մեկ օրում հավի ձվի գինը համատարած իջնում-բարձրանում. Գեղամ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին