Կառավարությունը պետական համակարգի աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին ուղարկում է մարզասրահ և լողավազան
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սոցիալական փաթեթ:
Գործող կարգով պետական համակարգի աշխատակիցները պետության տրամադրած սոցիալական փաթեթի միջոցները կարող են օգտագործել առողջապահության ծառայություններից օգտվելու, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի համար:
Կառավարությունն այսօրվա չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց որոշում, որով վերոնշյալ ծառայություններին ավելացրեց մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Այսուհետ պետական համակարգի աշխատակիցներն բյուջեի միջոցների հաշվին ընտանիքներով կարող են գնալ մարզասրահ և լողավազաններ:
Ըստ կառավարության ներկայացրած հիմնավորման՝ այս փոփոխությունը կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»: Իրականում գործադիրը հարկատուների միջոցներով փորձում է ինչ-որ կերպ ակտիվացնել նման ծառայությունների մատուցման ոլորտը, որը համավարակի և պատերազմի հետևանքով շարունակում է մեծ վնասներ կրել:
Հարակից հրապարակումներ`
- ԲՈւՀ-ի դիմորդներն առաջին փուլով կկարողանան ընտրել միայն մեկ վճարովի և անվճար տեղ
- Ուսանող համարվող արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների թիվը 7000 է
- Հայկ Չոբանյանը կնշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
- Կառավարության այսօրվա որոշմամբ օդանավակայանից ուղևոր փոխադրող տաքսու վարորդները տարեկան կվճարեն 200 000 դրամ տուրք
- Ամսվա ընթացքում աջակցություն է ստանում Արցախից գաղթածներին հյուրընկալող մոտ 3000 ընտանիք.Մեսրոպ Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին