Պայմանագրի արժեքի ընդամենը 1 տոկոսի սուբսիդավորմամբ կառավարությունը ցանկանում է տեղական արտադրություն խթանել
«Պետական գնումները, ինչպես հաճախ ենք նշել, տեղական արտադրության խթանման լավագույն գործիքը չէ, բայց հաշվի առնելով հակաճգնաժամային գործողություններ անելու անհրաժեշտությունը, փորձել ենք չհակասելով ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենքի սկզբունքներին, այս մեխանիզմով նմանատիպ գործիք կիրառել»,- կառավարության նիստում հայտնեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
Նա զեկուցեց Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը:
Բրուտյանի ներկայացմամբ՝ 1 միլին դրամը գերազանցող և մրցակցային ձևով կնքված գնումների պայմանագրերի բոլոր կողմերին՝ շինարարներին, մատակարարներին, ծառայություններ մատուցողներին առաջարկվում է օգտվել պետական բյուջեի սուբսիդիանի աջակցության մեխանիզմից:
«Այն կազմակերպությունները, որոնք իրենց պայմանագրերը կատարելու ժամանակ կօգտագործեն ավելի քան 50 տոկոս տեղական ծագման ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, և այդ փաստը համապատասխան ընթացակարգերով կհիմնավորվի՝ պայմանագրի գնի 1 տոկոսի չափով սուբսիդավորում կարող են ստանալ»,- հայտնեց Կարեն Բրուտյանը:
Նա նկատեց, որ դրանով փորձել են նվազեցնել ընկերությունների ծախսերը և խթանել տեղական արտադրությանը:
Փոխնախարարի խոսքով՝ քանի որ մրցակցային գնումների ծավալն այս տարի կազմելու է 112 մլրդ դրամ, գործիքի կիրառման արդյունքում տնտեսության աջակցությունը կարող է կազմել առավելագույնը 1 մլրդ 120 մլն դրամ:
Նա նաև նկատեց, որ եթե առաջիկայում էկոնոմիկայի նախարարության հետ ավելի լավ գործիք մշակեն, ապա անպայման հանդես կգան առաջարկով:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը պետական համակարգի աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին ուղարկում է մարզասրահ և լողավազան
- ԲՈւՀ-ի դիմորդներն առաջին փուլով կկարողանան ընտրել միայն մեկ վճարովի և անվճար տեղ
- Ուսանող համարվող արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների թիվը 7000 է
- Հայկ Չոբանյանը կնշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
- Կառավարության այսօրվա որոշմամբ օդանավակայանից ուղևոր փոխադրող տաքսու վարորդները տարեկան կվճարեն 200 000 դրամ տուրք
- Ամսվա ընթացքում աջակցություն է ստանում Արցախից գաղթածներին հյուրընկալող մոտ 3000 ընտանիք.Մեսրոպ Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան