WP. Բայդենի որդին Ուկրաինայում աշխատանքից ստացած գումարները ծախսել է թմրանյութերի և ալկոհոլի վրա
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, խոստովանել է, որ ուկրաինական Burisma գազային ընկերությունում իր աշխատանքից ստացած գումարը ծախսել է ալկոհոլի և թմրանյութերի վրա: Այս մասին ասվում է նրա «Beautiful Things» նոր գրքում, որը վաճառքի է հանվելու ապրիլի 6-ին, որից հատվածներ են հրապարակվել The Washington Post-ում, գրում է Tass-ը։
Իր հուշերում Հանթեր Բայդենը շեշտում է, որ եթե հնարավորություն ունենար, չէր սկսի աշխատել ուկրաինական ընկերությունում: Նա խոստովանում է, որ «Burisma»-ից ստացած գումարները միայն ավելի են խորացրել ալկոհոլային խմիչքներից և թմրանյութերից կախվածությունը, ինչը փչացրել է իր հարաբերություններն ընտանիքի հետ և կարիերան:
Երկրի ղեկավարի որդին մանրամասն խոսում է այն մասին, թե ինչպես է նա պայքարել թմրամոլության դեմ՝ 2015 թվականին քաղցկեղից եղբոր մահից հետո: Գրքում խոսվում է նաև այն մասին, թե ինչպես է նա բուժվել վերականգնողական կենտրոններում, ինչպես է ընտանիքն օգնել նրան՝ պայքարել ալկոհոլային խմիչքների և թմրամոլության դեմ:
«Միայն վերջին հինգ տարիների ընթացքում իմ ամուսնությունը, որը տևեց երկու տասնամյակ, քանդվեց, ատրճանակ դրվեց իմ դեմքին, և ինչ-որ պահի ես անհետացա, ապրում էի մոթելներում, վճարում 59 դոլար մեկ գիշերվա համար, վախեցնում էի իմ ընտանիքին ավելի շատ, քան ինքս ինձ», - գրում է նա:
Նա խոստովանում է, որ հոր քաղաքական կարիերան օգնել է իրեն, բայց պնդում է, որ ոչ ինքը, ոչ էլ հայրը ոչ մի ապօրինի բան չեն արել, հատկապես Burisma-ի հետ կապված:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան