Հայաստանի համար գազի գինը դեռևս անորոշ է. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայաստանի համար գազի գինը դեռևս անորոշ է։
Հայաստան գազի մատակարարման համաձայնագիրը ավարտվել է երեկ՝ 2021 թվական մարտի 31-ին։ Մինչ այս պահը որևէ պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվություն չկա ապրիլի 1-ից գազի գինը որքան է լինելու Հայաստանի սահմանին։
Հետևաբար, ռուսական կողմը կարող է նույնիսկ շուկայական գներով գազ մատակարարել Հայաստանին, օրինակ՝ 200 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի համար (165 ԱՄՆ դոլարի փոխարեն)։ Օր առաջ պետք է կնքել նոր գազի մատակարարման համաձայնագիր՝ հայ սպառողների համար կանխատեսելի գազի սակագին ունենալու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան