Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել
Բրազիլիայում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամին նման տարատեսակ է հայտնաբերվել, որը կարող է նաև բրազիլական շտամի էվոլյուցիայի ենթարկված շտամը լինել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում տալով Բուտանտան ինստիտուտի նախագահ Դիմաս Կովասին:
«Այն նման է հարավաֆրիկյան շտամին»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ախտորոշված մարդիկ չեն ճանապարհորդել և չեն շփվել աֆրիկյան երկիր այցելած մարդկանց հետ: Դեպքերը հայտնաբերվել են Սան Պաուլու նահանգում:
Կովասը նշել է՝ հավանական է, որ հայտնաբերված վիրուսը բրազիլական P1 շտամի էվոլյուցիայի հետևանք է:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
- Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 10.8 միլիոնը