Պոզները հեռացել է Թբիլիսիից՝ իր այցի կապակցությամբ բողոքի ցույցերից հետո
Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հեռացել է Վրաստանից, որտեղ բողոքի ցույցեր են անցկացվել նրա այցի կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը Թբիլիսիում բողոքի ցույցեր էին կազմակերպվել լրագրող Պոզների այցի կապակցությամբ, որը Վրաստանի մայրաքաղաք էր ժամանել իր ծննդյան օրը նշելու համար:
Ցուցարարները պնդում էին, որ քանի որ Պոզները չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը, նրա ներկայությունն անընդունելի է: Նրանք շրջապատել էին հյուրանոցի շենքը, որտեղ ի սկզբանե գտնվում էին Պոզներն ու նրա ընկերները, իսկ ավելի ուշ հյուրերին տեղափոխել էին Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Romms» հյուրանոց: Բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր են նետել շենքի ուղղությամբ՝ պահանջելով, որ Պոզները և իր ընկերները լքեն երկիրը:
Լրագրողն ինքը չորեքշաբթի երեկոյան «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ ինքը ժամանել է Թբիլիսի՝ նշելու իր ծննդյան օրը, և պատրաստվում էր վերադառնալ ապրիլի 3-ին:
Նշվում է, որ ռուս լրագրող Պոզները և նրա հյուրերը հեռացել են Վրաստանից: Ինքնաթիռը թռել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից: Օդանավակայանում մոբիլիզացվել էին իրավապահ մարմինների աշխատակիցները:
Հյուրանոցը, որտեղ գտնվել էին Պոզներն ու նրա հյուրերը, Վրաստանի աշխատանքի տեսչությունը տուգանել է 10 000 լարիով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին