Եղիսաբեթ Երկրորդը անդրադարձել է բրիտանական օդուժի կողմից ռուսական կործանիչների ուղեկցմանը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կատակել է՝ անդրադառնալով բրիտանական օդուժի կողմից ռուսական կործանիչների հաճախակի ուղեկցմանը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Չորեքշաբթի օրը՝ մարտի 31-ին, թագուհին այս տարվա մեջ առաջին անգամ մասնակցել է պաշտոնական դեմ առ դեմ միջոցառման:
Նա ժամանել է Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Ռունիմեդե (Սուրեյ) հուշահամալիր, որը բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված Ազգերի համագործակցության պետությունների օդաչուների հիշատակին: Այս օրը լրացել է Ավստրալիայի ռազմաօդային ուժերի հիմնադրման հարյուրամյակը:
Նշվում է, որ միջոցառման ընթացքում միապետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թագավորության օդուժը լավ հմտություններ ունի, ինչպես նաև զրուցել է օդուժի սպաների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան